Պարագվայում կործանվել է ռազմաօդային ուժերի ինքնաթիռը
Պարագվայի օդուժի ինքնաթիռը վթարի է ենթարկվել երեքշաբթի օրը՝ երկրի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանում: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հրշեջ ծառայության տվյալներով՝ վթարի զոհ է դարձել յոթ մարդ, մեկ ուղևոր ողջ է մնացել:
«Մեկ մարդ գտնվում է շատ ծանր վիճակում: Նա հոսպիտալացվել է: Մնացած յոթի մահը հաստատված է», - հրշեջ ծառայության ղեկավար Ռուբեն Վալդեսի խոսքերը մեջբերում է ABC Color թերթը:
Պարագվայի ռազմաօդային ուժերը հետաքննություն են սկսել։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում փրկել են 33 օր անմարդաբնակ կղզում մնացած մարդանց
ԱՄՆ-ի առափնյա պահպանությունը Կուբայի 3 քաղաքացու է տարհանել Բահամներում գտնվող անմարդաբնակ կղզուց, որոնք, ենթադրաբար, այ...
Չեմ վարանելու ամբողջ աշխարհում ամերիկյան շահերի պաշտպանության համար ուժ կիրառել. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ առանց վարանելու ուժ կիրառել ԱՄՆ շահերի պաշտպանության համար: Այս մասին հայտնում է РИ...
Յուլիա Նավալնայան մեկնել է Գերմանիա
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, Ռուսաստանից մեկնել է Գերմանիա, այս մասին հայտնում է Интерфакс-ը՝...
Պեսկովը հայտնել է Պուտինի և Լուկաշենկոյի գալիք հանդիպման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լո...