Ի՞ նչը կդառնա ՌԴ պաշտպանական համակարգի հիմքը
Ռուսաստանում ոչ միջուկային կանխարգելիչ ուժերի առանցքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը: Այս մասին «Իզվեստիա»-ին հաղորել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
«Ամրապնդվում է ոչ միջուկային զսպող ուժերի ներուժը, առաջին հերթին` բարձր ճշգրտության զենքերը: Դրանց հիմքը կլինեն տարբեր հիմքերով գերձայնային համակարգերը»,- ՌԴ պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի օպերատիվ մոբիլիզացման հավաքի բացման ժամանակ ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ բանակը և նավատորմը պարբերաբար կատարում են բարդ խնդիրներ, որոնք հրամանատարական կազմից պահանջում են «իրավիճակի խոր իմացություն», ինչպես նաև սեփական ուժերի, կարողությունների և միջոցների մասին գիտելիքներ:
Շոյգուն նշել է նաև ռուս զինվորականների մասնագիտական աճը և հիշեցրել, որ Սիրիայում գործողությունների ընթացքում կիրառվել են պատերազմի բազմաթիվ նոր մեթոդներ և տեխնիկաներ, որոնք նախկինում չէին կիրառվել:
Ռուսական գերձայնային զենքերը ներկայացվել են 2018 թվականին: Դրանք ներառում են «Ավանգարդ», «Դաշույն» համակարգերը և «Ցիրկոն» հրթիռները:
Նմանատիպ հոդվածներ
Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը դարձնել մինչև 63 տարեկան. ԼՀԿ
Հ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է բարձրացնել պայմանագրա...
Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այսօր Հայաստանում ամենաբարձրն է. Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի, այսօր Նիկոլ Փաշինյանն ունի ամենաբարձր վարկանիշը Հայաստանի Հանրապետությունում:Այսօր լրագրողների հետ զ...
4 տարի, 8 ամիս, 19 оր, 12 ժամ հետո Ադրբեջանը կարող է ՌԴ-ից պահանջել հեռանալ Արցախից
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը այսօր հերթական նիստում խորհրդարանի նախագահ Արարատ...
Ադրբեջանը` Հայաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ
Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի:Ադրբեջանական լրատվա...