Երկրաշարժը բավականին ուժեղ զգացվեց. բնակիչները տներից դուրս են եկել. համայնքապետ
Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքում, որտեղ քիչ առաջ 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, լուրջ ավերածություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանը։
«Ամենավտանգավորը մեր դպրոցն էր, որովհետեւ վթարային էր, սակայն չի փլվել։ Լուրջ ավերածություն չկա, կան փլված պատեր։ Հոսանքները վերականգնվել են»,- ասաց նա։
Համայնքապետը հայտնեց, որ այս պահին բնակիչները դրսում են. «Բավականին ուժեղ զգացվեց, ուժգնությունն ուժեղ էր։ Գիշերով ինչքան նայել ենք լուրջ բան չկա»։
Նմանատիպ հոդվածներ
161 օր գերության մեջ եղած Նարեկը չի հիշում գեթ մեկ օր, որ իրեն կտտանքների ենթարկած չլինեն ադրբեջանցիները
«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս երիտասարդը ադրբեջանական գերությունից...
Հադրութը հանձնելո՞ւ են. ադրբեջանցիներն անխնա քանդում, այրում են տները, զանգվածային թալան է. «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ Արցախից լուրեր են ստացվում, որ Հադրութում ադրբեջանցիներն անխնա վայրագություններ են անում, քանդում, այրում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Պառկած էի, դղրդոցի ձեն լսեցի, էրեխեն գոռաց, լույսը գնաց. Վահանում ցնցումից պատերը ճաքել են
Սահմանապահ Վահան գյուղի բնակիչներից մեկը 24News-ին լուսանկարներ է տրամադրել մի քանի ժամ առաջ գրանցված երկրաշարժի հետևանք...
Որոշ համայնքներում, հատկապես հին կառույցներում, փլուզումների դեպքեր կան. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքից 5 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի հետևանքով Գեղարքունիքի մարզում խոշոր ավերա...