
Դեպի Մոսկվա ավիատոմսի գինը շարունակում է բարձրանալ. որ օրը ուղևորվելու դեպքում ամենաքիչը կվճարեք

Երևանից Մոսկվա ավիատոմսերի գները կտրուկ բարձրացում տեղի ունեցավ փետրվարի 1-ից, երբ մեկ ամսով ՌԴ-ն սկսեց ՀՀ քաղաքացիների ընդունել։ Այսօր էլ ավիատոմսերի գնում անկում չի նկատվում։ Այս մասին գրում է Armdaily.am-ը:
Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսը վաղվա՝ փետրվարի 4-ի համար ամենաէժանը հնարավոր է գտնել սկսած 270 հազար դրամից, սա այն դեպքում եթե ընտրում եք առանց ուղեբեռի տարբերակը։ Ավիատոմսի գինը հասնում է մինչև 690 հազար դրամ։ Իսկ ահա բիզնես կարգով թռիչքի դեպքում ուղևորները ստիպված կլինեն վճարել մինչև 930 հազար դրամ։
Ամենաէժան ավիատոմսն այս պահին հնարավոր է ամրագրել փետրվարի 26-ի համար։ Էկոնոմ դասով ուղևորվելու համար, առանց ուղեբեռի քաղաքացիները կվճարեն 200 հազար դրամից սկսած։ Իսկ ահա բիզնես դասով ուղևորվելը փետրվարի 26-ին արժե մոտ 1մլն դրամ։