Գերիների հարցում թերացումները դիվանագիտական ճակատում են. Կարեն Հովհաննիսյան
Ինֆորմացիա տարածվեց, որ Սյունիքի մարզում ձերբակալված էր 2 ադրբեջանցի, և Արցախի Հանրապետության Վանք գյուղի տարածքում 16 հիվանդ ադրբեջանցիներ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել են, այստեղ հարց է առաջանում, ինչպե՞ս է պատահում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ադրբեջանցիները վերադարձվում են, սակայն գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները չեն վերադարձվում, չեն փոխանակվում, սրանք կազմակերպչական կամ դիվանագիտական ունակությունների հետ կապ ունեցող հարցեր են, որոնք չեն կարողանում լուծել. Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հրադադարից հետո առկա բացթողումներին:
Նրա խոսքով՝ գերիների հարցում թերացումները դիվանագիտական ճակատում են, և մեր կառավարման համակարգում կարծես թե գերիների հարցն այնքան էլ առաջնային չէր, դրա մասին վկայում է նաև ստորագրված փաստաթուղթը, քանի որ չկա հստակ ժամկետներ գերիների վերադարձի մասին, սակայն նշված է տարածքների հանձման մասին: Ռազմական փորձագետի կարծիքով՝ ամենամեծ թերացումն է նաև այն, որ միջազգային ատյաններում մենք չենք կարողանում հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններին ստիպենք, որ իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ստիպեն վերադարձնել գերիներին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում, հայկական կողմը ե՞րբ պետք է զորավարժություններ իրականացնի, Կարեն Հովհաննիսյանը ասաց, տեղյակ չէ զորավարժություններ նախապատրաստվում են, թե ոչ, բայց, իր կարծիքով, այս ժամանակաշրջանում նպատակահարմար չէ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելը, սակայն պարտադիր է ուսումնական վարժանքներ անցկացնելը, որը կարծես թե անցկացվում է. «Պետք է նշեմ, որ զորավարժությունները միայն մեր կողմից անցկացնելուն այդքան էլ կողմնակից չեմ, այն առնվազն պետք է լինի համատեղ զորավարժություն, ինչպիսին, օրինակ, թուրք- ադրբեջանական զորավարժությունն է, մենք էլ գոնե մեր ռազմավարական դաշնակցի հետ պետք է համատեղ զորավարժություն անցկացնենք»:
Անդրադառնալով սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության խնդրին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Արցախում վստահություն կա, կարծես թե այս պահին այդ հարցը լուծվել է, բայց պատերազմից հետո, նոր իրողություններով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության սահմանի բնակիչների մոտ առկա է վախի մթնոլորտ, քանի որ ժամանակ առ ժամանակ անկանոն կրակոցներ են լինում.
«Ընդհանրապես, Ադրբեջանի սահմանապահ ուժերի, զինված ուժերի զինծառայողների ժեստիկուլյացիան սահմաններին, որտեղ իրենք երևում են, բավականին մտահոգվելու առիթ է տալիս՝ հետագայում այդ տարածաշրջանների բնակիչների համար անվտանգության: Եվ պետք է ասել, որ այս առումով ոչինչ չի փոխվի, քանի որ շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր գտնվում են թշնամու ձեռքում, և այդ դիրքերից նրանց հեռացումից հետո կարող ենք խոսել անվտանգության մասին»:
Խոսելով Արցախի պաշտպանության բանակի հետագա գործունեության մասին՝ Կարեն Հովհաննիսյանը նշեց. «Ակնկալելի է, որ Ադրբեջանի պահանջը լինի, որ Արցախի Հանրապետությունը չունենա կանոնավոր բանակ կամ գոնե պաշտպանության բանակ անվանումով ռազմական միավորում, կարծում եմ՝ դա եղել է Ադրբեջանի պահանջը ամբողջ հակամարտության ընթացքում, և պատերազմից հետո այդ պահանջը մնալու է: Այլ հարց է, թե մենք ինչպես կկարողանանք դիմագրավել այդ պահանջներին: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ մենք պարտված կողմ ենք, մյուս պատճառն այն է, որ չունենք դիվանագիտական ներուժ, կամք, որպեսզի կարողանանք պարտված կողմ լինելով հանդերձ՝ արժանապատվությամբ տանել պարտությունը, ոչ թե անընդհատ զիջենք, գերիների, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում: Կարծում եմ՝ սրանք պարզապես դիվանագիտական, կազմակերպչական ունակություններ չունեցող դիվանագիտական կորպուսի կամ Կառավարության քայլերի արդյունք են»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում. ինքնաթիռն արդեն օդում է
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից Երևան է ուղևորվել հի...
Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո. պարզաբանում
Համացանցում լուրեր են տարածվել, որ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հրաժարվել է այսուհետ հանդես գալ ՀՀ դրոշի ներք...
Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն լաբարատորիաների ցանկը, որոնք ընդգրկվել են «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագրում
Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուս...
Մեզ պատրաստ են եղել ուղարկել 7000 կամավորական, այն դեպքում, երբ Շուշիի պաշտպանության համար 3000 զինվորի կարիք ունեինք.Հոխիկյան
2020թ․ հոկտեմբերի 6-ին երբ մեր կամավորական ջոկատով մեկնում էինք Արցախ, ծանոթացա Ֆրանսիայից և ՌԴ-ից եկած հայերի հետ։ Նեղս...