
Կառավարության շենքի մոտից բերման ենթարկվեց Արշակ Զաքարյանն ու Հայահավաքի մի խումբ մասնակիցներ

Կառավարության շենքի դիմաց իրավիճակը լարված է։ Հայահավաքի մասնակիցները փորձում էին մուտք գործել շենք, սակայն բախվեցին շենքը հսկող ոստիկանների հետ։ Կառավարության մոտ են կուտակված մեծ թվով ոստիկաններ, կարմիր բերետավորներ, որոնք բերման են ենթարկում քաղաքացիներին։ Քիչ առաջ բերման ենթարկվեց նաև Արշակ Զաքարյանը՝ որպես հայահավաքի կազմակերպիչ։ Ոստիկանները նշում են, որ քաղաքացիներն իրենց օրինական պահանջին չեն ենթարկվել, որի պատճառով էլ բերման են ենթարկվում։
Քաղաքացիներն ուզում էին մուտք գործել Կառավարության շենք, պահանջում, որ ներկայանա Նիկոլ Փաշինյանը ու պատասխանի, թե ինչու է իրականացնում ազգադավ գործողություններ, ավելի վաղ պահանջում էին հանդիպել ՀՀ գլխավոր դատախազին, որովհետև վերջինս ունի բավականաչափ հիմքեր, որպեսզի այժմ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված լիներ։
Հանրապետության հրապարակ պարբերաբար բերվում են ոստիկանական նոր ուժեր։