Արցախյան պատերազմի մասնակիցը պատմել է, թե ինչպես է Շուշին հանձնվել

Աշխարհագրագետ, Հայկական աշխարհագրության հիմնադիր Տիգրան Վարագը, ով մասնակցել է Արցախի պատերազմին, հարցազրույց է տվել լրագրող Թաթուլ Հակոբյանին և սարսափելի բաներ պատմել այն գյուղերի պաշտպանության մասին, որոնցով ադրբեջանցիներն հայտնվել են Շուշիում: 
Ըստ նրա, ավելի քան 30 հոգուց բաղկացած իրենց խումբը հրամանատար չի ունեցել, քանի որ  չկային սպաներ: Նրանց ասել էին, որ իրենք իրենցից մեկին ընտրեն հրամանատար և պաշտպանեն Մոխրենես գյուղը: Միևնույն ժամանակ, գյուղում չկային պրոֆեսիոնալ զինվորականներ, ովքեր գիտեին տարածքը և հայկական ուժերի մարտական ​​դիրքերը: 
Գյուղում մնացած մի քանի բնակիչներ օգնեցին պաշտպանական դիրքեր գրավել, բայց գիշերը նրանց կանչել և ասել են , որ շտապ հեռանան իրենց դիրքերից, քանի որ թշնամին գրավել է հարևան Տող գյուղը: Տղաները գիշերել են  գյուղում ՝ սպասելով թշնամուն, քանի որ Տողը Մոխրենեսից ընդամենը 3 կմ հեռավորության վրա էր: Առավոտյան Մոխրենես է եկել մի սպա, ով էլ հայտնել է թե  Տող գյուղի  գրավման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և սկսել է քյաբաբ տապակել: Արդյունքում, պարզվել է, որ Տողը գրավել են , իսկ թշնամին քայլում է Մոխրենեսի ուղղությամբ: Հետո սպան կապ է հաստատել  գեներալի հետ, ով  հրաման է տվել նահանջել դեպի Տումի գյուղը: 
Հետո նրանք նահանջել են  դեպի Կիրսավան և այնտեղից հայտնվել  Քարին տակում ՝ պաշտպանելու Շուշին, սակայն այստեղ նրանք ևս հրաման են ստացել լքել իրենց դիրքերը: 
Պատերազմի մասնակից` Տիգրան Վարագը եզրակացնում է, որ այս ամենը տեղի ունեցել, քանի որ  ի սկզբանե նպատակ չի եղել  պաշտպանել  դեպի Շուշի տանող այս կարևոր գյուղերը, և հետ քաշվելու հրամանները նախօրոք պլանավորված են եղել:

Քաղաքականություն