Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելուց հետո Ռուսաստանի դեսպանը կհանդիպի նաև Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. «Փաստ»
«Երեկ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Թերթի տեղեկություններով, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կրկին ակտիվացնում է իր ներքաղաքական շփումները, և նշյալ հանդիպումը միակը չի լինելու: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը հանդիպումների շարքի մասին է. նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների, ինչպես նաև տարբեր քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Թե ինչ հարցեր են քննարկվում ու քննարկվելու պաշտոնական օրակարգից դուրս, դժվար է ասել, սակայն, ըստ ամենայնի, խոսքը թե՛ ռազմագերիների, թե՛ տարածաշրջանային վերադասավորումների և թե՛ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին է»: Գրում է «Փաստ» թերթը :
Նմանատիպ հոդվածներ
Ինչու էր թշնամին խնայում Արցախի նախագահի նստավայրը. Քոչարյանն իր վարկածը ներկայացրեց
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ թիրախավորվել են Ջալալ Հարությունյանի գրասենյակն ու ավտոմեքենան, բազմաթիվ...
Որոշումը Գագիկ Ծառուկյանն է կայացրել
«Երեկ մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, և չնայած պատվիրակները հնարավորություն ունեին նաև առցանց տարբերակով մասնակցել...
Պետք է գցենք գազանանոցի էշերի վանդակը. Մարությանը՝ իր հրաժարականից խոսողների մասին
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Այսօր քաղաքապետ Մարությանը արձակո...
Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ. «Հրապարակ»
«Այս օրերին հաճախ է խոսվում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն...