
Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են. Լարսի ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
21.01.2021 19:44
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհներըփակ են։
Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածըփակ էբոլորտրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներըդժվարանցանելի են։
Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Մարտունի հատվածում, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածում տեղ-տեղ առկա էմերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըբացէմիայնմարդատար ավտոմեքենաների համար, ինչպես նաևռուսական կողմումկա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։