«Շուշին ծախածն ընդդեմ Շուշին ազատագրածների». բողոքի ակցիա` Քոչարյանի դատական նիստից առաջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առջև հավաքվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները` ի պաշտպանություն Քոչարյանի։
Դատարանում այսօր` ժամը 13։00-ին, նախատեսված է Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
Դատարանի առջև հավաքվածների ձեռքին կան պաստառներ` «Շուշին ծախասծ իշխանությունն ընդդեմ Շուշին ազատագրած հերոսների», «Ինչո՞ւ ես Ադրբեջանի պատվերը կատարում, դատախազ» «Ո՞ւմ պատվերով էին կարում «Մարտի 1-ը»» գրառումներով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն անցնում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործով: Նրա դեմ գործ հարուցվեց 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Ռոբերտ Քոչարյանին երեք անգամ կալանավորել են։
Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց։ Քոչարյանն այժմ ազատության մեջ է։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռ.Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար...
Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարեց, որ ոչ միայն հիմա,...
Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել
Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խն...