Քաղաքականություն

Քրգործերի քննության արագությունը կմեծանա. Բադասյանը` նոր նախագծի մասին

Քրգործերի քննության արագությունը կմեծանա. Բադասյանը` նոր նախագծի մասին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ առաջիկայում քրեական գործերի քննության արագությունը կմեծանա, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը։…

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը վստահեցնում է, որ առաջիկայում քրեական գործերի քննության արագությունը կմեծանա, կբարձրանա կոռուպցիոն գործերով մասնագիտացված քննության արդյունավետությունը։ Բադասյանը նման գրառում է արել ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին։
«Հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու մասին օրենսդրական փաթեթն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն 25 դատավոր, որից 20-ը կքննեն կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը»,–գրել է նախարարը։ 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կունենա առնվազն տասը դատավոր։ Բադասյանը հայտնում է, որ այս թվերը վերջնական չեն։ Նրա խոսքով` նշանակվող բոլոր դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում կամ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, վեթինգ։

Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել էր ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքն ու հարակից օրենքների փաթեթը։ Դրա համաձայն` ստեղծվելու է մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ, և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում պետք է կատարվի։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250