ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին նախագիծը
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված հակակոռուպցիոն կոմիտեի և կից ներկայացված օրենքների փաթեթը: Նախագիծն ընդունվեց ձայների 84 կողմ, 16 դեմ և 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Նշենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում:
Նախագծով սահմանված են նաև կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականությանն ուղղված կարգավորումներ:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարը սկսել է կոշտ քաղաքականություն վարել. Auroranews-ին մանրամասեր են հայտնի դարձել
Auroranews-ի հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը սկսել է կոշ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռ.Քոչարյանը դուրս եկավ դատարանից և դիմեց աջակիցներին
ՀՀ երկրորդ նախագահը դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանից՝ նշելով, որ դատական նիստը հետաձգվել է, ինչի համար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը գինի՞ են խմել միասին
Ինչպես երեկ հայտնի դարձավ, հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ բանակցություններից հետո կողմերի միջև նաև ճաշ է տեղի ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Գետինը մտնես, եթե դու Թուրքիայի հետ սահման բացող էիր, 7000 երեխու գլուխ ինչի՞ կերար․ Գևորգ Պետրոսյան
Գլխավոր ստորությունը, որն իրենց թույլ են տալիս Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններ ստեղ...