Հասարակություն
Ուկրաինայում արգելել են սպասարկման ոլորտում ռուսերենի օգտագործումը
Ուկրաինայում ուժի մեջ է մտել «Ուկրաիներենի, որպես պետական լեզվի գործածության ապահովման մասին» օրենքի նորմը, համաձայն որի սպասարկման ոլորտում բոլորը կխոսեն միայն ուկրաիներեն լեզվով:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ այսուհետև բոլոր ծառայություն մատուցողները պարտավոր են հաճախորդներին սպասարկել բացառապես պետական լեզվով և միայն իրենց անձնական խնդրանքով անցնել այլ լեզվի:
«Այս ամենը նշանակում է, որ ուկրաինացի սպառողը վերջապես պետական լեզվով սպասարկվելու իրավունք կստանա՝ սուպերմարկետում կամ ինտերնետ-խանութում, սրճարանում կամ ռեստորանում, բանկում կամ դեղատանը, բենզալցակայանում կամ կայարանում, մարզասրահում կամ գրադարանում»,- այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է պետական լեզվի պաշտպանության լիազոր Տարաս Կրեմինը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հայաստանի օդային տարածքում սահմանափակումներ կլինեն․ Քաղավիացիան պարզաբանում է
Մրգաշենում սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են․ Քննչական կոմիտե
Ասիայի խոշորագույն աղի լիճը սկսել է վերականգնվել
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
4.7