Արցախի ԱԺ նախագահը ընդունել է ԱՀ նորանշանակ արտգործնախարարին
Այսօր Աժ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է նորանշանակ արտգործնախարար Դավիթ Բաբայանի, փոխարտգործնախարարների և նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ:
Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և բեղմնավոր աշխատանք է մաղթել:
«Նոր իրողություններից ելնելով՝ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքների ուղղվածությունն ու ծավալն են փոխվել»,- ասել է խորհրդարանի ղեկավարը և մարտահրավերներին դիմագրավելու հարցում Ազգային ժողովի աջակցությունը հայտնել արտաքին քաղաքական գերատեսչությանը:
Այդ համատեքստում երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը երկու կարևոր հարց է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը: Արթուր Թովմասյանը կարևորել է Հայաստանի արտգործնախարարության հետ կապերի խորացումը ու անհետ կորածների որոնման հարցում ջանքերի ակտիվացումը:
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն իր հերթին կարևորել է նման հանդիպումները՝ ընդգծելով խորհրդարանական բոլոր ուժերի տեսակետներին ծանոթանալու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ նախարարությունը լավ թիմ ունի, և պատրաստ են դիմագրավելու առկա մարտահրավերներին: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ:
Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհում ամենահզոր զենքը»
Հյուսիսային Կորեան ցուցադրել է նոր ստորգետնյա բազավորման բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի...
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ. ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ: «Ռուսաստանը Արցախի հարցի կարգավորումը երբեք չի սահմ...
Ուզում եմ ասել, թե ով է իրականում Արգիշտի Քյարամյանը. ԱԱԾ փոխգնդապետ
Ես ուզում եմ ասել, թե ով է իրականում Արգիշտի Քյարամյանը: Այս մասի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ-ում շուրջ 23 տ...
Ադրբեջանի ՄԻՊ-ը գաղտնի հանդիպել է մեկուսարանում պահվող հայ ռազմագերիներ հետ
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկո...