Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից:
«Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա:
Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքից, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար:
Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, ի հումքը:
Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում. նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։...
Նիկոլ Փաշինյանը Արամ Սարգսյանին հրավիրել էր կառավարություն
Արամ Սարգսյանը կառավարությունում էր: Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ կառավարություն էր եկել վարչապետի հրավեր...