Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը այսօր հեռախոսազրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր:
Հիշեցնենք, որ հունվարին 11–ին Մոսկվայում կայացել է եռակողմ` Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպում, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով նախատեսվում է ապաշրջափակել կոմունիկացիաները` բացել ցամաքային և երկաթուղային հաղորդակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ. ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ: «Ռուսաստանը Արցախի հարցի կարգավորումը երբեք չի սահմ...
Հյուսիսային Կորեան ցուցադրել է «աշխարհում ամենահզոր զենքը»
Հյուսիսային Կորեան ցուցադրել է նոր ստորգետնյա բազավորման բալիստիկ հրթիռը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի...
Ուզում եմ ասել, թե ով է իրականում Արգիշտի Քյարամյանը. ԱԱԾ փոխգնդապետ
Ես ուզում եմ ասել, թե ով է իրականում Արգիշտի Քյարամյանը: Այս մասի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԱԾ-ում շուրջ 23 տ...
Նոր ստորագրված փաստաթուղթը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանը հայտնվելու է նոր մարտահրավերների առաջ. Սեյրան Օհանյան
Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրված փաստաթուղթը իշխանությունների հերթական ձախողումներից մեկն է, հերթական հետընթացը,-&nb...