Ես ուրախ կլինեմ, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ևս ինձ առաջադրեն. Գագիկ Ջհանգիրյան
Ես համաձայնել եմ «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, բայց ես գործադիր իշխանություն չեմ գնում, ես քաղաքական պաշտոն չեմ ստանձնում, ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, գնում եմ մասնագիտական աշխատանքի։
«Քանի որ թվապես ավելի փոքր խմբակցությունների կողմից առաջադրումը երաշխիք չէ, բնականաբար ես համաձայնել եմ թվապես մեծամասնության խմբակցության կողմից առաջադրվելու հետ, բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ դառնում, ես գնում եմ մասնագիտական աշխատանքի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչպես է հիմա հանդիպում իմքայլականների հետ, որոնք նրան մեղադրել են նախկինների հետ սերտ կապեր ունենալու հետ:
Նա ասաց, որ այդ որոշումը հիմա է կայացրել, քանի որ իր 65 տարեկանը արդեն լրացել է. « Ես ուրախ կլինեմ, որ այսօր ևեթ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս ինձ առաջադրի, մեծ սիրով կհամաձայնեմ իրենց կողմից ևս առաջադրվելու»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ տվել է իր համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադրվելու:
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում. նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի մա...