Քաղաքականություն

«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի նոր պետը ժամանակին ուղեկցել էր ՔԿՀ-ից ազատ արձակվող Փաշինյանին. Aravot .am

«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի նոր պետը ժամանակին ուղեկցել էր ՔԿՀ-ից ազատ արձակվող Փաշինյանին. Aravot .am
ՀՀ արդարադատության նախարարի դեկտեմբերի 17-ի հրամանով «Երեւան–Կենտրոն» (ԿԳԲ–ի պադվալ–Ա․ Դ․) քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք…

ՀՀ արդարադատության նախարարի դեկտեմբերի 17-ի հրամանով «Երեւան–Կենտրոն» (ԿԳԲ–ի պադվալ–Ա․ Դ․) քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։ Նշենք, որ նախկին պետ Կարեն Ավետիսյանը  ընդամենը երկու ամիս դիմացավ։ Նա «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի պետ էր նշանակվել  2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Այս մասին գրում է  Aravot.am-ը: 

Աղասի Խաչատրյանը 42 տարեկան է, քրեակատարողական ծառայությունում է մոտ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Մինչեւ ՔԿՀ պետ նշանակվելը` Աղասի Խաչատրյանը զբաղեցնում էր քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։

Նմանատիպ հոդվածներ

Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից

Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250