Հասարակություն

Եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր. Մակունց

Եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցեր. Մակունց

Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը, և՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը

«Մոսկովյան եռակողմ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը»,-ասաց Մակունցը և հավելեց, որ 4 ժամ տևած բանակցությունների 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձի խնդրին: 

Պատգամավորի խոսքով՝ հունվարի 11-ի հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որի հետ կապված՝ վարչապետը նախապես նշել էր, որ եթե գերիների հարցը չլուծվի, դրա իրագործման մեխանիզմները դժվարություններ են առաջացնելու, ինչը, ըստ Մակունցի, վերահաստատեց մոսկովյան այցի ժամանակ:  

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250