Բաքվի բռնապետը անհանգստություն է հայտնում հայկական հնարավոր ռևանշի հետ կապված. Վարդան Ոսկանյանը մանրամասնում է
Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանը։
«Որքան էլ, որ Բաքվի բռնապետը փորձի թաքցնել, բայց արդեն երկրորդ անգամ նրա պաշտոնական խոսք է սպրդում աներկբա անհանգստությունը՝ կապված հայկական հնարավոր ռևանշի հետ։
Երեկ Մոսկվայում նախագահ Պուտինի հետ երկկողմ հանդիպման ընթացքում նա, մասնավորապես, կրկին անդրադարձել է այս հարցին, փորձելով ստանալ նաև ռուսական աջակցության հավաստում, նշելով՝ «Ես վստահ եմ, որ հայկական կողմից չի լինի որևէ փորձ վերանայելու նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի երկու ժողովուրդներն իրենց մեջ գտնեն կամք և իմաստնություն մտածելու ապագայի և հաշտեցման մասին»։
Ակնհայտ է, որ ինչ-որ բանում վստահ մարդն ամենին կարիք չէր ունենա մեկ ամսվա մեջ երկու անգամ տարբեր ձևակերպումներով և մակարդակներում անդրադառնալ նույն խնդրին։
Հիշեցնեմ, որ ամանորյա ուղերձում Բաքվի բռնապետն ավելի բաց էր խոսել՝«Եթե որևէ մեկը Հայաստանում այսօր ապրում է ռևանշիստական տրամադրություններով, ապա նա մեծ սխալ է գործում»»։
Նմանատիպ հոդվածներ
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում. նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի մա...
Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է. Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրել է. «Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցին...