ԱԺ «Իմ քայլը» այսօր կհանդիպի Գագիկ Ջհանգիրյանի հետ
Ազգային ժողովում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 11-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպելու են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ, որի ընթացքում կքննարկեն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նրա թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նշենք, որ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել, երբ հրաժարական ներկայացրեց Հայկ Հովհաննիսյանը:
Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել դատական համակարգում:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։
Դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում:
Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է: Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Հայերն ու ադրբեջանցիներն Արցախում ապրեն առանց խաղաղապահների ու դիտորդական առաքելության. մանրամասներ Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից
Թուրքիան իր կողմից ներդրում կունենա Արցախում կայունության ու խաղաղության հարցում: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի...
Ադրբեջանցիները Որոտանի երկհարկանի տանն են մնում. նախկին բնակչին թույլ չեն տվել անգամ իրերը դուրս բերել
Սյունիքի մարզի Որոտան համայնքում երկհարկանի տունը, որը բնակիչներին նաև աշխատանքով էր ապահովում, ադրբեջանցիներին է անցել։...
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «1990 թվականի հունվարին Ադրբեջանի մա...