Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման քաղաքականությունն Արցախի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:
«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:
Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:
Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ:
Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:
Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ. ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը
Մոսկվան հերթական անգամ ուղղակիորեն մեղադրեց Փաշինյանին ստի մեջ: «Ռուսաստանը Արցախի հարցի կարգավորումը երբեք չի սահմ...
ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահն արձագանքել է ԼՂ կարգավիճակի վերաբերյալ Փաշինյանի հոդվածին
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել...
Իսրայելը կրկին գրոհել է Սիրիան. 18 ավիահարված մեկ գիշերվա ընթացքում
Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Սիրիայի արևելքում զինապահեստներին և ռազմական դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքո...
Պուտինն Էրդողանին պատմել է Ադրբեջանի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման արդյունքների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Պուտին...