Թուրքիան մտադիր է երկաթուղի կառուցել դեպի Նախիջեւան. Ադիլ Քարաիսմաիլօղլու
Թուրքիան մտադիր է «Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին» երկաթուղի կառուցել դեպի Նախիջեւան, այսօր հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք երկաթուղի կառուցել դեպի Նախիջեւան։ Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն»,- Քարաիսմաիլօղլու խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին հայտարարել էր, որ Անկարան ու Մոսկվան հուշագիր են ստորագրել Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնի մասին, նրանք մասնակցելու են «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մինչ այդ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան ու Անկարան մոնիթորինգային կենտրոնի միջոցով աշխատելու են Ադրբեջանի տարածքում, «խոսք չի եղել համատեղ խաղաղապահ ուժերի մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:Քննարկվել է...
Բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան
Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել: Այս մասի...
Հրապարակվել է Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնակա...
Փաշինյանը՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
Պատերազմի ընթացքում գոնե երկու ԱԽ նիստ ենք ունեցել, որոնց մասնակցել է ՀՀ նախագահը, մեկին Վեհափառ հայրապետը, նաեւ Ա...