Հասարակություն

Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով. Լապշին

WRed
Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով. Լապշին

Իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախյան հակամարտության ընթացքում ադրբեջանական կողմից կռվող ահաբեկիչների փաստին՝ նշելով, որ սիրիացի և աֆղան իսլամիստների զանգվածային կիրառումը ուղիղ ճանապարհ է դեպի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրման» ծրագրի տապալում:

 

«Մի՞թե Իլհամ Ալիևը չի հասկանում, որ «մեկանգամյա օգտագործման զինյալները» նրա համար հայտնի ֆրանսիական օտարերկրյա լեգեոնը չէ: Ավելի քան մեկ դար ֆրանսիացիներն օտարերկրացիներին ընդունում էին «օտարերկրացիների լեգեոն»՝ զինվորական ծառայության, բայց դրան նախորդում էին խստագույն ընտրությունը, մի քանի տարվա ստուգումներն ու վերապատրաստումը, և միայն այդ դեպքում օտարերկրացուն կվստահվեր մասնակցությունը որոշակի գործողությունների»,- նշել է բլոգերը:

 

Ըստ Լապշինի՝ գաղափարն ի սկզբանե խելամիտ էր թվում, քանի որ, օգտագործելով վարձկանների, նվազագույնի կհասցնի սեփական երկրի կորուստները և դրանով իսկ կխուսափի ժողովրդական ցասումից, երբ մի քանի հազար ընտանիք կստանա  իրենց զավակների մարմինները: Իսկ վարձկանների դեպքում այդպիսի խնդիր ուղղակի չէր կարող առաջանալ: 

 

«Խնդիրն այն է, որ Ալիևը Ադրբեջան է բերել այսպես կոչված անտոհմ ահաբեկիչների, որոնց մեջ, ինչպես կարելի էր ակնկալել, շատ-շատերից է տեղեկությունների արտահոսք լինում ոչ միայն ռուսական հատուկ ծառայություններ, այլև ամերիկյան և իրանական»,- նշել է իսրայելացի բլոգերը՝ հավելելով, որ հայկական կողմին շատ սիրիացի գործակալներ են օգնում՝ տրամադրելով հույժ կարևորության տեղեկատվություն, ինչով էլ բացատրվում է ադրբեջանական կողմի հսկայական կորուստները՝ և՛ կենդանի ուժի, և՛ զինտեխնիկայի: 

 

«Իհարկե Բաքուն ընդհանրապես չի վստահում սիրիացիներին և փորձում է հնարավորինս մեկուսացնել վարձկաններին ակտիվ ռազմական գործողություններ իրականացնող բանակից, բայց դա շատ դժվար է: Նրանց պետք է զենք հասցնել, դիրքեր տանել, կերակրել, հանդիպումներ անցկացնել նրանց հետ և բացատրել առաջադրանքները: Ադրբեջանցիների հետ շփումն անխուսափելի է, իսկ ժամանակակից տեխնիկական միջոցների առկայությունը նրանց որոշ՝ ոչ ամենահիմար վարձկանների ձեռքին մեզ թույլ է տալիս ավելի շատ տեղեկություններ ստանալ ադրբեջանական բանակի տեղաշարժերի և նրանց մտադրությունների մասին, քան կարող էինք ստանալ անգրագետ վարձկաններից:

Այսօր կարող ենք ասել, որ Ալիևը «Ղարաբաղն ազատագրելու» իր գործողությունը զգալիորեն ձախողեց վարձկանների պատճառով»,- եզրափակել է խոսքը  Լապշինը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250