Թուրքիային ՆԱՏՕ-ին անդամությունից զրկելու պահանջով բանաձև է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ
2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների՝ ընտրապայքարից դուրս մնացած հանրապետական թեկնածու Թալսի Գաբբարդը կոչ է արել Միացյալ Նահանգներին աշխատանքներ տանել դաշնակից երկրների հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ի կազմից դուրս բերելու նպատակով:
Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի հայկական ազգային համագումարի ֆեյսբուքյան էջից, Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Թուրքիայի ձեռնարկած հարձակումների եւ մինչ այժմ Անկարայի՝ ահաբեկիչներին աջակցելու փաստերը:
Բանաձեւի մի շարք դրույթներ արտացոլում են հայերի նկատմամբ Թուրքիայի դրսեւորած թշնամությունն ու ագրեսիան:
Մասնավորապես.
- Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում, եւ եթե նախկինում պարզապես քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին, ապա այժմ ուղղակի ռազմական օգնություն է տրամադրում,
- Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ եւ բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ, ժամանակ առ ժամանակ դրանք շղարշելով 20-րդ դարասկզբին Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով:
- Ուշադրություն դարձնելով, որ զեկույցները վկայում են, որ Թուրքիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապ ունեն «Ալ Կաիդայի» եւ «Իսլամական պետության» հետ:
- Հաշվի առնելով, որ հայտնի է դարձել, որ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, եւ որ F-16 կործանիչները ներգրավված են եղել թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում:
- Ուշադրություն դարձնելով որ թեեւ ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային Ղարաբաղում՝ ի պատասխան ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակման, Թուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային:
- Չնայած Կանադան որոշում կայացրեց դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների եւ սպառազինության վաճառքն Ադրբեջանին՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողություններում նրա անմիջական ներգրավվածությանը, Թուրքիան, հղում անելով ՆԱՏՕ-ի շրջանակում հարաբերություններին, պատճառաբանեց Կանադայի կայացրած որոշման կապակցությամբ իր ունեցած դժգոհությունը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...