ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը զեկուցագրով հանդես կգա Վաշինգտոնում՝ ԼՂ հարցի վերաբերյալ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչն այսօր պատրաստվում է զեկուցագրով հանդես գալ եւ Վաշինգտոնին ներկայացնել Արցախում տիրող իրադրությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնողները, որոնցից մի քանիսը հանդիպել էին դեսպանատան ներկայացուցչի հետ։
«Դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ իրենք անմիջական կապի մեջ են Արցախի ՄԻՊ-ի, ԱԳՆ-ի հետ եւ այդ տեղեկատվությունը պարբերաբար ուղարկվում է Վաշինգտոն։ Այն տեսանյութը, որում երեւում է, թե ինչպես են հայ գերին Ադրբեջանցիները կենդանի մորթում, ցույց տվեցինք, որը չկարողացավ նայել, փակեց աչքերն ու թեքեց գլուխը։ Քաջ գիտակցում են հայերի նկատմամբ այդ գործողություններն ու շարունակում են լռել»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նա նշեց, որ իրենք հանդիպմաան ընթացքում նաեւ պահանջել են՝ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային զենքի վաճառքը։
Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց, որ իրենց ասել են՝ հարցի լուծումը տեսնում են ԱՄՆ-ի կողմից բացառապես Արցախի անկախության ճանաչումը, այլ ելք չի կարող լինել։
«Մենք փոխանցեցինք հայ զինվորի գլխատված նկարն ահաբեկիչների ձեռքում. դրա վերաբերյալ Վաշինգտոնը պետք հստակ գնահատական հնչեցնի։ Մեր ցավի նկատմամբ ոչ մի տերությունն չպետք է անմասն մնա, որովհետեւ սա սպառնում է բոլորին։ Նշվեց, որ ԱՄՆ-ն մարդասիրական արժեքների կողմնակիցն է եւ այժմ կոպտագույն ձեւով խախտվում են այդ բոլոր իրավունքները եւ հարցին՝ ինչո՞ւ է լռում եւ պատասխանն էր ուղղակի խորիմաստ հայացքը»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մասնակիցները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիան դադարեցրին, նշելով, որ կսպասեն արդյունքներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 26-ին, ժամը 08: 00-ից կհաստատվի հումանիտար հրադադարի ռեժիմ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ուն...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. ՏԱՍՍ (ոչ պաշտոնական)
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 22-ին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: ...