ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան. ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են, ասված է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև:
«Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ:
Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
[32c7baf5e00967cf6622856c473762f0.png]
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...
Պետք է պաշտպանենք Սյունիքը. Քաջարանի համայնքապետ
Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել. «Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, դիմում եմ 20֊60 տսրեկան բ...