Գերեվարվածների սպանությունները ի ցույց է դնում այն բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք. Զոհրաբ Մնացականյան
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղադրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքից մեկ հատված, որն հնչել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
«Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործների կողմից, որոնք համացանցում տարածում են, փառաբանում իրենց արարքները, այդ թվում՝ գերեվարվածների հանդեպ նվաստացնող վարքը և սպանությունները։
Դա նորից ի ցույց է դնում այն բարբարոսության խորությունը, որի հետ մենք հիմա առնչվում ենք: Եվ սա առաջին անգամը չէ, սա նորություն չէ, և նորից ի ցույց է դնում, որ մենք ուղղակի պայքարում ենք մեր հայրենակիցների գոյության համար:
Մեր գործը լինելու է միջազգային հանրությանն ամենախիստ ձևով ցույց տալու այս բարբարոսության խորությունը, թե ինչի հետ մենք գործ ունենք:
Հարցը խորապես էությունն է, թե էապես ինչ երևույթի հետ մենք գործ ունենք, որովհետև քաղաքակիրթ ցանկացած նորմ պարզապես ենթարկվում է ջախջախման: Սա էությունն է այս հակամարտության»,- ասել է նախարարն իր խոսքում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...
ՄԻԵԴ-ը որոշեց պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը
Իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրել է, որ երկու օր առաջ գերեվարված երկու զինծառայող...