Եթե իրավիճակը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ. վարչապետը՝ շվեյցարական RTS-ին
Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դերը և արդյոք կցանկանա ավելի շատ աջակցություն ստանալ Մոսկվայի կողմից:
RTS - Հրադադար չպահպանվեց, երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Հրադադարը ոչ թե չի պահպանվել, այլ նույնիսկ չի էլ եղել, քանի որ հենց այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր գրոհներ սկսեց: Երբ խոսքը փոխզիջումների մասին է, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանք կատարել: Բայց զիջումներ պետք է արվեն երկու կողմից էլ: Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջման: Սա է պատճառը, որ իրավիճակն այսպես է զարգանում:
Ադրբեջանն այսօր ավելի քիչ է ցանկանում դա անել: Մասնավորապես այն պատճառով, որ Թուրքիան ղեկավարում է գործընթացը: Թուրքիայի համար սա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ: Այն, ինչ տեղի է ունենում, թուրքական էքսպանսիոնիստական և իմպերիալիստական քաղաքականության հետևանքն է: Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն է վերջինի՝ դեպ արևելք և հարավ-արևելք ընդլայնվելու ճանապարհին:
Իմ կարծիքով՝ շատ կարևոր է նշել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներից դուրս է եկել ու շատ ավելի լայն տրամաբանության մեջ մտել: Իրավիճակը պետք է դիտարկվի Հարավային Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության, ինչպես նաև՝ Հունաստանի և Կիպրոսի հետ իր հարաբերությունների համատեքստում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ. Շուշան Ստեփանյան
ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹԱ, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խո...
Ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի ցանկությունները. Փաշինյանը մասնակցել է զոհված զինվորներից մեկի հոգեհանգստին
Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ...
ՄԻԵԴ-ը որոշեց պարտավորեցնել Ադրբեջանին ապահովել Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը
Իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրել է, որ երկու օր առաջ գերեվարված երկու զինծառայող...