Ադրբեջանին պետք չէ իրենց զինծառայողների դիերը, դրանց հանձնումը ծնողներին ավելի կսրի իրավիճակը երկրի ներսում. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանը խախտում է մարդասիրական հրադադարը, որովհետև նրանց պետք չեն իրենց զինծառայողների դիերը։ Մարդիկ կսկսեն անհարմար հարցեր տալ Ադրբեջանի իշխանություններին, ավելի հեշտ կլինի զոհերին հայտարարել անհետ կորած կամ գերի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։
«Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանը չի պահելու հրադադարը, որովհետև այն հումանիտար բնույթ պետք է կրեր, որպեսզի կողմերը կարողանան դիերը դուրս հանել մարտադաշտից։ Իսկ Ադրբեջանին այդ դիերը պետք չեն, որովհետև ավելի հեշտ կլինի նրանց հայտարարել անհետ կորած կամ գերի, որ ծնողների մոտ չբարձրանա բողոքի ալիք Ադրբեջանի ներսում։ Հետևաբար, ավելի հեշտ է չկազմակերպել այդ դուրսբերման պրոցեսը և թողնել իրենց՝ և’ զինվորականների, և’ ահաբեկիչների դիերը, որոնք առհասարակ ոչ մեկի պետք չեն»,- նշեց նա։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի պայմանավորվածությունը խախտելու երկրորդ պատճառը նոր հարձակումների, նոր սադրանքների դիմելն էր․ «Որովհետև երբ Իլհամ Ալիևը նախապես վիրտուալ տարածքներ է ազատագրում, նա պահանջում է նաև, որ իր բանակը՝ զինվորների կյանքի գնով իր վիրտուալ հաղթանակը ինչ-որ կերպ ամրապնդի։ Երբ որևէ կերպ դա չի ստացվում, ավելի ուժգին հարձակումների առիթ է դառնում»,- ասաց Անժելա Էլիբեգովան։
Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելով` փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը ՌԴ-ին ազդակը հղեց, որ փաստացի չեն ենթարկվում և հուսալի գործընկեր չեն բանակցային գործընթացում։ Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողությունների առումով Ռուսաստանն իր հետևությունները պետք է անի։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo
Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հադրութ ներխուժողը երբեք կենդանի դուրս չի եկել. Bars Media-ի տեսանյութը Հադրութից
Հադրութցիները ջախջախել են Հադրութ քաղաք ներխուժել փորձող թուրք-ադրբեջանական հատուկ ստորաբաժանումներին։Տեսանյութը՝ Bars M...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները դրոշը դնում են, նկարվում և ոչնչացվում
Ադրբեջանական կողմը երեկ՝ հոկտեմբերի 21-ին տեսանյութ էր հրապարակել, թե իրենք գտնվում են Խուդաֆերինի ջրամբարի մոտ։ Հանրութ...