Սաուդյան Արաբիայի դատարանը չեղարկել է Ջ. Հաշոգիի սպանության համար նախկինում դատապարտված 5 անձի մահապատիժը
Սաուդյան Արաբիայի դատարանը չեղարկել է լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության համար նախկինում դատապարտված 5 անձի մահապատիժը։ Այս մասին հայտնում է BBC News թելագրամ-ալիքը:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի դատախազությունը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին տեղեկացրել էր, որ երկրի դատարանը 5 հոգու մահապատժի է դատապարտել լրագրող Ջամալ Հաշոգիի` 2018-ի աշնանը Ստամբուլում տեղի ունեցած սպանության համար:
Մեղադրյալներից ևս երեքը, ըստ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազի, դատապարտվել էին երկարաժամկետ ազատազրկման: Թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի մերձավոր զինակից և խորհրդական Սաուդ ալ Քահթանին, որին կասկածում էին Հաշոգիի (Խաշոգիի) սպանության գլխավոր կազմակերպիչը հանդիսանալու մեջ, ազատ է արձակվել:
«Հետաքննությունը պարզել է, որ Քահթանին սպանության հետ որևէ առնչություն չունի», - հայտարարել էր դատախազը:
Հիշեցնենք, որ ըստ վարկածներից մեկի Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ էր եղել, երբ փորձել էր փախուստի դիմել Ստամբուլում գտնվող սաուդական հյուպատոսարանից, այնուհետև նրա մարմինը փոխանցել էին տեղացիներից մեկին, որպեսզի ազատվեն հանցանշաններից:
Իսկ ըստ թագավորության պաշտոնական վարկածի՝ հոկտեմբերի 2-ին Հաշոգին ծեծկռտուք է հրահրել հյուպատոսարանում իրեն դիմավորած անձանց հետ, որի ժամանակ սպանվել է: Հաղորդվեց 18 ձերբակալվածի և երկու պաշտոնանկության մասին:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակե...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-...