րցախում մանկավարժներն ու դպրոցների բոլոր աշխատակիցները կպարգևատրվեն 20 հազարական դրամով
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքան իր էջում տեղեկացրել է, որ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ է ստացել հաստատելու կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով:
«Այսօր որոշմանս համաձայն՝ նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի այդ՝ ծրագրում կընդգրվեն նաև մեր հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները», - գրել է նա:
Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. +40 աստիճան շոգից 24 ժամ անց ձյան առատ տեղումներ են սկսվել. Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակե...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է ՊԱԿ ղեկավարին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ 33 ռուսաստանցիների ձերբակալության պատճառով աշխատանքից ազատել է...