ՄԻԵԴ-ը Ռամիլ Սաֆարովի արարքը չի վերագրել Ադրբեջանին. վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դիմումատուների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Լևոն Գևորգյանը Ռամիլ Սաֆարովի գործով ՄԻԵԴ-ի Պալատի վճիռը բողոքարկել են Մեծ Պալատին: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սիրանուշ Սահակյանը:
«2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի գործով կայացրեց վճիռ՝ կապված Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան տեղափոխման իրավաչափության, հետագա ներման ու հերոսացման հետ:
Եվրոպական դատարանը գտավ, որ, դաժան հանցագործին ներում շնորհելով, Ադրբեջանը խախտել է Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մակուչյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը և արձանագրեց հայերի հանդեպ էթնիկ խտրականության Ադրբեջանական ինստիտուցիոնալացված քաղաքականությունը:
Այդուհանդերձ, Եվրոպական դատարանը ինքնին Գուրգեն Մարգարյանի սպանությունը և Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձը չվերագրեց Ադրբեջանին՝ հենվելով Հունգարական դատավճռի այն հետևություն վրա, որ այդ արարքները կատարելիս Սաֆարովը գործել է մասնավոր կարգավիճակով:
Եվրոպական դատարանը նաև պատասխանատվությունից ազատեց Հունգարիային:Նկատի ունենալով այս գործի իրակավան կարևորությունը և դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքությունը՝ տեղեկացնում ենք, որ մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը Եվրոպական դատարանի Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին»,-գրել է Սիրանուշ Սահակյանը:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: