Հասարակություն
Լուսանկարներ. Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել. Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.
«Երեկ երեկոյան Բերդում տեղի ունեցավ «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը:
Հրաշալի կատարումներով ելույթ ունեցան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
Տեղացիները չէին հիշում, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական համերգ կազմակերպվել:
Շնորհակալություն պարգևած անփոխարինելի րոպեների համար»:
[0891a79600da5dc3d43a1140bfd75c0f.jpg]
[ee1aa2079a980126176a83dd0fe2040a.jpg]
[83cb6795e5cac285ef99a6e91efa8625.jpg]
[d0415498548fddadea0dc250156fde04.jpg]