Լուրն ապատեղեկատվություն է, նոր որոշում Վրաստան-Հայաստան սահմանին վերաբերող չկա. Վրաստանում ՀՀ դեսպանություն
Այսօր մամուլում լուրեր տարածվեց այն մասին ,որ սեպտեմբերի 15-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր անձ, պետք է PCR թեստի պատասխան ներկայացնի: Ըստ լուրերի որոշումը կայացվել է հանուն Վրաստանի քաղաքացիների ու արտասահմանցիների առողջության:
Auroranews-ը կապ է հաստատել Վրաստանում ՀՀ դեսպանության հետ, հասկանալու համար, երբ են բացվում սահմանները և արդյոք այն բացվում է նաև ՀՀ քաղաքացիների համար:
«Լուրն ապատեղեկատվություն է, սահմանները չեն բացվում, նոր որոշում Վրաստան-Հայաստան սահմանին վերաբերող չկա»,- մեզ հետ զրույցում հայտնեցին դեպանատնից:
Ճշտող հարցին, թե կա տեղեկություն մոտակա ժամանակահատվածում ճանապարհների վերաբացվելու վերաբերյալ կամ եղել են քննարկումներ, պատասխանեցին` «ոչ»:
Հարցին`տարանցիկ երկիր հանդիսոցող Վրաստանը, Հայստանից Ռուսաստան մեկնող քաղաքացիների համար ի՞նչ աշխատանքներ է տանում, Վրաստանում մեր ներկայացուցիչը ասաց, որ Ռուսաստանը չի բացում սահմանը և ոչ մեկի համար:
«Իրենք ոչինչ անել չեն կարող, մնում է միայն չարտերային թռիչքներից օգտվելու տարբերակը, իհարկե, դա էլ վերաբերում է միայն ՌԴ քաղաքացիներին, ոչ այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր ցանկանում են ՌԴ մեկնել»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...