Խաշթառակցի 5 երեխաները մանկատուն են տեղափոխվել. ArmDaily
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի հայտնի ընտանիքի 5 երեխաները, ովքեր «Մուրացան» հիվանդանոցում էին, այսօր տեղափոխվել են մանկատուն։
Ավելի վաղ լրատվամիջոցի հետ զրույցում երեխաների տատիկը՝ Էմման, հայտնել էր, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինքը տուն է գնալու, իսկ երեխաներին տեղափոխելու են մանկատուն. «Այս վիճակում ես չեմ ուզում տուն տանեմ, ավելի լավ է մանկատանը լինեն, հետո տեղափոխեն մեր Իջևանի «ՍՕՍ» մանկական գյուղ»:
Հիշեցնենք, Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։ Այսօր մենք գրել էինք, որ երեխաների մայրը «Սևանի» ԲԿ-ում մահացել էր։
Ընտանիքի մյուս 5 երեխաները ևս տեղափոխվել էին Մուրացան հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել:
Երեխաների պապը օրեր առաջ տեղափոխվել է Արմենիա ԲԿ, որտեղ վերջինիս արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։ Երեկ վերջինիս կինը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամուսնու մոտ շականակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել։
Հավելենք, որ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Խոշտանգում, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ)։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
Հայաստանում ալկոհոլային թունավորումից ևս մեկ մարդ է մահացել
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանո...