Հորդորում ենք «Լիդիան Արմենիային» զերծ մնալ ՀՀ պատգամավորների աշխատանքը վարկաբեկելու փորձերից. Սամսոնյան
ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
««Լիդիա Արմենիա» ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները Ամուլսարում խրախուսել են ինչ-որ ապօրինություններ։ Հաղորդագրությանը կցված է եղել նաև սեպտեմբերի 6-ին Ամուլսարում ՀՀ ԱԺ պատգամավորներ Անի Սամսոնյանի և Գևորգ Գորգիսյանի հանդիպման տեսանյութը՝ Ամուլսարի պաշտպանների հետ երկու դիրքում։
Նշենք, որ ՀՀ պատգամավորները երդվել են հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները։
Հավելենք, որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:
Հաստատենք, որ պատգամավորները կոչված են պաշտպանելու ՀՀ քաղաքացու շահը և օրենքի գերակայությունը ՀՀ-ում։
Որևէ կազմակերպություն չի կարող սպառնալ ՀՀ քաղաքացուն՝ պաշտպանելու իր կենսական շահերը, պայքարելու իր կյանքի և անվտանգության հնարավոր սպառնալիքի դեմ։
Որևէ կազմակերպություն չի կարող ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել ՀՀ Ոստիկանության նկատմամբ։
Որևէ կազմակերպություն չի կարող շահագործել ՀՀ ազգային հարստությունը՝ հաշվի չառնելով դրա բացառիկ սեփականատիրոջ՝ պետության և դրա իշխանությունը կրող ժողովրդի ցանկության հետ։
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է իր շահերը պաշտպանել միայն օրենքին համապատասխան՝ հարգելով այլոց իրավունքներն ու ազատությունները։
Արձանագրելով վերոգրյալը՝ որպես ժողովրդի վստահության առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, հորդորում ենք «Լիդիան Արմենիա» ընկերությանը զերծ մնալ ՀՀ պատգամավորների աշխատանքը խեղաթյուրելու, վարկաբեկելու և դրանով խոչընդոտելու փորձերից։ Ընկերության կողմից ընտրված ստի, կեղծիքի և զրպարտության գործիքակազմը չի նպաստելու դրության բարելավմանը։
Հ․Գ Առաջնորդվելով մեր խղճի, Հայաստանի ազգային երկարաժամկետ անվտանգության պաշտպանության և ոչ կարճաժամկետ օգուտների համոզմունքով, հայտնում ենք, որ Ամուլսարը մնալու է սար։
Հարգանքով՝
ՀՀ Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան
խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյան,
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյան»:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Դասապրոցեսը կիրականացվի և´ հեռավար, և´ առկա համակարգով. ԵՊՀ-ում վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջ կա
Ուսանողների և դասախոսների շրջանում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ սեպտեմբերի 15-ից հետո հավանական է, որ համալ...
ՀՐԱՏԱՊ. Այսօր ժամը 17-ից մինչև 2021թ հունվարի 11-ը սահմանվում է կարանտին. Կառավարության որոշումը
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀաշվի առնելով այն, որ Առողջապահության հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս: