Բելառուսում քաղաքի կենտրոնից առևանգել են ընդդիմության առաջնորդներից մեկին
«Интерфакс»-ը հայտնում է, որ Բելառուսի մայրաքաղաք Մինսկի կենտրոնից անհետացել է Համակարգող խորհրդի նախագահության անդամ, բելառուսական ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովան:
Ըստ աղբյուրի՝ ականատեսները պատմել են, որ ժամը 10:05-ին, Բելառուսի կերպարվեստի ազգային թանգարանի շենքի մոտից քաղաքացիական հագուստով, դիմակներով տղամարդիկ բռնի ուժով մտցրել են Կոլեսնիկովային միկրոավտոբուս, որի վրա գրված է եղել «Կապ» ու տարել անհայտ ուղղությամբ:
Ըստ համակարգող խորհրդի մամուլի խոսնակ Անտոն Ռոդնենկովի՝ Կոլեսնիկովան քաղաքի կենտրոնում է եղել անձնական գործերով, ժամը 11-ից նրա հետ կապ հաստատել չի հաջողվում:
Տեղեկություններ կան, որ Կոլեսնիկովայի հետ միասին անհետացել են համակարգող խորհրդի ևս մի քանի անդամներ:
Իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն և պետվերահսկողության կոմիտեն, հերքել են, որ վերջիններս ձերբակալված են:
Հիշեցնենք, որ Բելառուսում 4 շաբաթ է՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր են: Ոստիկանները պարբերաբար արցունքաբեր գազ և ուժ են կիրառում ցուցարարների նբկատմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԿ ղեկավարը կոչ է անում միջազգային հանրությանը պատրաստվել նոր համավարակի
Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակեր...
Նավալնիին դուրս են բերել կոմայից
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսնադր Նավալնիին Բեռլինի CHARITE կլինիկայում դուրս են բերել կոմայից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նո...
Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-...
Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանի փոփոխություն է սպասվում
Հանրապետության տարածքում՝ սեպտեմբերի 7-ին, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջանն...