Թուրքիայի ԱՆ-ն դադարեցրել է կորոնավիրուսի վերաբերյալ տվյալների հրապարակումը
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան մարտ ամսից ամենօրյա պարբերականությամբ հրապարակվող կորոնավիրուսով վարակվածների մասին վիճակագրությունը դադարեցրել է հրապարակել։ Այս մասին գրել է Ermenihaber-ը։
Մինչ այդ նա հայտարարել էր, որ կորոնավիորսի վերաբերյալ տեղեկատվությունն այսուհետև տեղ է գտնելու http://covid19.saglik.gov.tr կայքում։
Նրա այդ հայտարարությունից հետո վիճակագրական տվյալներն այլևս սկսվեցին չհրապարակվել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի որոշ շրջաններում, մասնավորապես՝ մայրաքաղաք Անկարայում կտրուկ աճել են նոր դեպքերը։ Անկարայի հիվանդանոցներում նույնիսկ արդեն տեղ չկա հիվանդներին ընդունելու և բուժումը կազմակերպելու համար։