Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձր է մնում 5 սմ-ով
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց: Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:
Այս տարվա ընթացքում, հունվարի 9¬-ից մինչեւ սեպտեմբերի սկիզբ, Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջա...
«Անկարան վերածվել է Ուհանի». թուրք պրոֆեսոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել ա...