Վրաստանում հերքել են ռուսական կողմի հայտարարությունը, թե «Նովիչոկ» տեսակի նյութեր են արտադրվում Թբիլիսիում
Վրացական իշխանությունների ներկայացուցիչները կտրականապես հերքում են, որ «Նովիչոկ» և նմանօրինակ քիմիական նյութերը մշակվում են Թբիլիսիին մոտ գտնվող Ռիչարդ Լուգարի անվան հետազոտական կենտրոնում:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ավելի վաղ ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը հայտարարել էր, որ «Նովիչոկ» խմբի քիմիական նյութեր պատրաստող լաբորատորիաներ կան Վրաստանի և ԱՄՆ-ի տարածքում, մինչդեռ Ռուսաստանում նման նյութեր չեն արտադրում:
Նման հայտարարությամբ գործիչը հանդես էր եկել Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի հայտարարությունից հետո, որի համաձայն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որին հոսպիտալացրել էին Տոմսկ-Մոսկվա չվերթի ինքնաթիռից, թունավորվել է այդ տեսակի նյութով:
«Հայտարարվել է, որ A234 մահացու նյութը մշակվում է Լուգարի լաբորատորիայում, ինչը հիմարություն և անհեթեություն է»,- ասել է վրաց պաշտոնյան:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջա...
«Անկարան վերածվել է Ուհանի». թուրք պրոֆեսոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել ա...