Սամվել Պետրոսյանը կառաջադրվի «Հայրենասերների դաշինքի» ցուցակներով
Վրաստանի խորհրդարանի նախկին, ներկայիս Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա կառաջադրվի «Հայրենասերների դաշինք» կուսակցական ցուցակներով:
JNEWS-ի հետ հեռախոսազրույցում Սամվել Պետրոսյանը հաստատել է, որ մասնակցելու է Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Այո, ես պատրաստվում եմ առաջադրվել: Ես առաջադրվելու եմ ցուցակով, անպայման պիտի ընտրարշավին մասնակցեմ, որոշում եմ ընդունել և արդեն մի ամսից ավելի է իմ ազգանունը «Հայրենասերների դաշինքի» ցուցակի մեջ կա»,- ասել է Սամվել Պետրոսյանը:
Վերջինս նշել է՝ յուրաքանչուր առաջադրվող վստահ է, որ ընտրություններում ինքն է հաղթելու:
«Հայտնի մի արտահայտություն կա՝ յուրաքանչյուրն արժանի է իր ղեկավարին, եթե ժողովուրդը պիտի ընտրի ղեկավարին, որը թուրքամետ է, ուրեմն ժողովուրդն այդ ճակատագրին է արժանի: Եթե ժողովուրդն ընտրեց, ուրեմն ես կլինեմ պատգամավոր, եթե չէ, ուրեմն տանը կնստեմ: Ես վստահ եմ, որ կեղծարարություններ պետք է լինեն, մենք Շրջանային հանձնաժողով չունենք, այդ հանձնաժողովը զբաղված է կոնկրետ կեղծարարությամբ»,- ասել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է եղել «Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից, 2012-2016 թվականներին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Արտակարգ դրությունից հետո տեղի կունենա Նվեր Ծառուկյանի և Արփի Ավետիսյանի հարսանիքը. ԼՈՒՐԵՐ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքում թագավորական հարսանիքի են պատրաստվում։ Գագիկ Ծառուկ...
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք, 402 առողջացում, 4 մահ
Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44461 դեպք, որոնցից 39257-ն` առողջա...
«Անկարան վերածվել է Ուհանի». թուրք պրոֆեսոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Հաջեթթեփեի համալսարանի պրոֆեսոր Մուսթաֆա Ջանքուրթարանը ուշադրություն է հրավիրել ա...