Այլ

Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «տեխնիկական բանակցություններ» սկսել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են «տեխնիկական բանակցություններ» սկսել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել «տեխնիկական բանակցություններ», որոնք ուղղված կլինեն Միջերկրական ծովի արեւելքում ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի…

Հունաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են սկսել «տեխնիկական բանակցություններ», որոնք ուղղված կլինեն Միջերկրական ծովի արեւելքում ռազմական միջադեպերի ռիսկերի նվազեցմանը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթնբերգը:

Նա ասել է, որ զրուցել է Թուրքիայի եւ Հունաստանի ղեկավարների հետ, որոնք լարված առճակատման մեջ են՝ տարածաշրջանում նավթի եւ գազի հետախուզման իրավունքների շուրջ:

«Հունաստանը եւ Թուրքիան հարգված դաշնակիցներ են, եւ ՆԱՏՕ-ն խորհրդատվության կարեւոր հարթակ է բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ազդում են մեր ընդհանուր անվտանգության վրա»,- ասվում է հայտարարության մեջ: «Ես սերտ կապի մեջ եմ բոլոր շահագրգիռ դաշնակիցների հետ՝ լարվածությանը ՆԱՏՕ-ի համերաշխության ոգով լուծում գտնելու համար»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250