Մեր թշնամիներն են նրանք, որոնք Արցախում հէկ-երը փակելու հայտարարություններ են անում. ԱՀ նախագահ
Այո, մեր ծրագիրն է եղել Արցախը դարձնել էներգետիկ անկախ եւ արդեն դարձել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Առաջին հէկ-երը կառուցելու ժամանակ բոլորը ողջունում էին: Հետո հասկացել են, որ այդ հէկ-երը քաղաքական հնարավորությունները մեծացնում են, սկսում են քննադատել:
Շարունակելու ենք հէկ-երի շինարարությունը: ի դեպ, սկսված է Սարսանք-Մատաղիս հատվածում այդ դարի պրոյեկտի մի մասը, մինչեւ 70-80 մլն դոլարանոց ներդրումային ծրագրեր: Մարդիկ չիմանալով, թե հէկ-երն ինչպես են աշխատում, քննարկում են: Ղարաբաղի բոլոր գետերը հորդառատ, բայց անկայուն գետեր են: Հորդառատ ժամանակ դա դառնում է էլեկտրաէներգիա: Ես հայտարարում եմ, որ մեր թշնամիներն են նրանք, որոնք հէկ-երը փակելու հայտարարություններ են անում: Հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել: Դա մեր հարստությունն է, Ադրբեջանինը նավթն է, մերը անտառն ու ջրերն են: Շարունակելու ենք հէկ-երի կառուցումը, որտեղ հնարավոր է: Եթե կլինեն թերացումներ, պատասխանատվության հետ կապված խնդիր չունենք»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբեր...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...