Բեյրութում բանակը ցուցարարներին դուրս է մղել կենտրոնական հրապարակներից ու փողոցներից
Բեյրութի կենտրոնում անկարգությունների վայր ժամանած բանակային ստորաբաժանումները ցուցարարներին դուրս են մղել խորհրդարանին հարակից կենտրոնական հրապարակներից ու փողոցներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Լիբանանի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի մոտ ցույցը գրեթե անմիջապես վերածվել է անկարգությունների: Ցուցարարները սկսել են քարեր ու պայթուցիկներ նետել իրավապահների վրա, ինչպես նաեւ փորձել են անցնել խորհրդարանի առջեւ տեղադրված արգելապատնեշների վրայով։
Ցուցարարները ոչնչացրել են լուսացույցերը եւ գրասենյակային շենքերի վրա տեղադրված հսկողության տեսախցիկները:
Ոստիկանությունն, ի պատասխան, արցունքաբեր գազ է կիրառել: Բանակի հատուկ տեխնիկայի ժամանումից հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր «Ընկածների հրապարակ», որտեղ ցուցարարները հրկիզել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը:
Այս պահին բախումներն ու անկարգությունները դադարել են: Բոլոր կենտրոնական հրապարակներն ու դեպի դրանց տանող փողոցները վերահսկվում են բանակի կողմից: Լիբանանյան MTV հեռուստաալիքի տվյալներով՝ բախումների հետեւանքով տուժել է մոտ 20 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Ալեքսեյ Նավալնին անհետացել է «Շարիտե» կլինիկայից
Ռուս ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» կլինիկա, անհետացել է։ Համապատասխան տեղեկատվու...
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կմեկնարկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկման շրջանակներում կամավորների ներարկումները կմեկնարկեն սեպտեմբեր...
Որոնք են Մեթիլ սպիրտից թունավորման նշանները
Վերջին օրերին հանրապետությունում արձանագրվել են ալկոհոլային թունավորման դեպքեր: Կան տուժածներ, ցավոք, նաև մահվան դեպքեր:...