Վարչապետն իր հանգիստն անցկացնելու է ՀՀ-ում. խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
ArmDaily.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ վարչապետն իր հանգիստն անցկացնելու է Հայաստանի Հանրապետությունում։
Դիտարկմանը՝ Երևանում է լինելու, թե հանգստի է մեկնելու հանգստավայր, խոսնակը նշեց. «Վարչապետի և նրա ընտանիքի հանգստի մասին այլ բան ասել չեմ կարող»։
Նշենք, որ կառավարությունից այս պահին արձակուրդում է գտնվում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ով երեկ Արագածից լուսանկար էր հրապարակել։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...