Հասարակություն

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է. Բադասյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է. Բադասյան
«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում…

«Եթե վստահելու ենք ոչ թե արդարադատության նախարարության կամ քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը, այլ քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին, ըստ որի՝ խոշտանգումներ են տեղի ունենում ՔԿՀ-ներում, կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է: 
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է, ընթանալու է: Վերջին հարուցված քրեական գործերին դուք ծանոթ եք և, բնականաբար, որոշ դեպքերում այդ քրգործերի կամ դրանցից դուրս խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա: Խոշտանգման մասին խոսելն ավելորդ է: Խոշտանգումները կապված են եղել քրեական ենթամշակույթի, այդ ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ ՔԿԾ-ի վրա ազդեցության հետ: Հիմա մենք զբաղված ենք այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ», - ասաց նախարարը: 

Ռուստամ Բադասյանն ընդգծեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենքի կիրառելիության հետ կապված ոչ մի մտահոգություն չունի: 

«Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ», - ասաց նախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250