Հասարակություն

Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից. Տիգրան Աբրահամյան

Պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նո�…

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական նոր իրադրության և կանոնավոր բանակի հնարավոր խնդիրների համատեքստում քննարկվող աշշխարհազորի ստեղծման առնչությամբ իր մի քանի դիտարկումները, որոնք ներկայացնում ենք ստորև․

«Պահեստազորի մարտունակության բարձրացումն ուղիղ կապ ունի զինված ուժերի մարտուակության վրա։ Զինված ուժերի մարտական պատրաստության պլանով, պահեստազորը տարբեր ծավալներով ընդգրկված է տարբեր բնույթի հավաքներում, մարտավարական պարապմունքներում։

Երկրորդ, պահեստազորը չպետք է որևէ ձևով տարանջատել զինված ուժերից և դրա զարգացումը պետք է դիտարկել զինված ուժերի արդիականացման ու մարտունակության բարձրացման համատեքստում։

Ցանկացած պարագայում, եթե նույնիսկ թուրքական գործոնի ակտիվությունը չդիտարկենք, ապա լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ նույնիսկ սահմանային ակտիվության պարագայում (եթե դրանք միջնաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ կրեն), պահեստազորի մասնակի կամ ամբողջական ներգրավվումը դառնում է պահանջված։

Այսինքն՝ պահեստազորի նոր մոդելների քննարկումը չպետք է դիտարկել միայն վերջին 1-2 ամսում ստեղծված իրադրությամբ։

Անկախ այն հանգամանքից, թե պահեստազորի մարտունակության բարձրացման, մոբիլիության ապահովման և տարբեր իրադրություններին օպերատիվ արձագանքելու ինչ ճանապարհ կընտրվի, այն պետք է բխի մեր անվտանգության աստիճանի բարձրացման առաջնահերթություններից։

Իհարկե շատ բան կախված է, թե վերջնական ինչ մոդել կընտրվի, ըստ այդմ էլ՝ շատ ավելի հստակ հնարավոր կլինի գնահատել ինչպես ներդրվող գաղափարի արդյունավետությունը, այնպես էլ, կանոնավոր բանակի վրա դրա հնարավոր դրական հետևանքները»։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250