Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին. Սոֆյա Հովսեփյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Այո՛, հասկացա...
Համբերությունն էլ իր չափն ունի և իմը սպառվեց:
Այն, որ կազմակերպված հակաքարոզչություն է իմ անձի հանդեպ, դա ինձ համար նորություն չէր և ես գիտեի , որ ճանապարհս բարդ է ու որքան հնարավոր խորդուբորդ, բայց որ էդ հակաքարոզչությունը էլ ներս ու դուրս չի ճանաչում , սա ստիպում է լինել բոլորի պես.
Անտարբեր, անբան, մադկանց խնդրին ու հարցերին անուշադրության մատնող, իմ ու քո անող, հին ու նոր մարդ ու հին ու նոր խնդիրներ տարանջատող, թայֆա ստեղծող ու էդ թայֆում ինքնահաստատվող և այսպես շարունակ թվարկելու կետեր և հենց այդ մարդու կերպարի մեջ պետք է մտնեմ: Այո՛ - Այո՛, հենց այդպես:
Երբ փորձում ես հաշվի առնել բոլորի շահերը, արդյունքում կորցնում ես սեփական ամենակարևորը՝ առողջությունը:
Ինչ լնգուլավազ ասեք, իրեն թույլ է տալիս քեզ վիրավորել, քեզանից ինչ որ բան պահանջել, մունաթ գալ և ինքնահաստատվել ու ակնհայտ է, որ կոնկրետ մարդկանց ուղորդմամբ, բայց հո հասուն մարդիկ տեսնում են այդ ամենը, էդ ամենը ձեր ժպտացող և թափանցիկ ոչինչ չասող դեմքից այն կողմ երևում է:
Այսուհետ խնդրանք, պահանջ, հորդոր.
֊Ինձ դիմեն միայն Շիրակի մարզի բնակիչները. (մյուս մարզերն ամեն մեկը իր ընտրած պատգամավորին դիմի, մարզպետին, քաղաքապետին ու գյուղապետին):
- Ինձ դիմեն միայն կոնկրետ իմ պաշտոնին վերաբերող հարցով և ոչ կենցաղային հարցերով:
-Ինձ չզանգահարել աշխատանքային ժամից դուրս և ոչ աշխատանքային օրերին:
-Չհամարձակվել ինձ հետ խոսել ձայնի տոնայնությունը թեկուզ կես դեցիբել բարձր:
-Գործերը և պարտականություններն արեք այնքան պատշաճ , որ հետո ձեր տեղը օրերով ես չչարչարվեմ:
- «Թեժ գծի» վերածված համարս սեպտեմբերի 15-ց հետո մնալու է ԱԺ -ում , իսկ նոր հեռախոսահամարս տրամադրելու եմ միայն ընտանիքիս անդամներին: Եթե կա զանգ, ապա միայն աշխատանքային ժամ և աշխատանքային օր:
Եվ այսպես շարունակ ...
Խիստ է չէ՞ , այո՛ շատ...
Բայց իսկապես համբերությունը ունի եզրագիծ...
Մի օր կգա , որ ստիպված կլինեմ վերը նշված պահանջներս իրականություն դարձնեմ՝ երեկվա ինքնահաստատվող մասսայի ուղղորդված հարձակուման նման դեպքերից և այսօրվա ժամը 6;30 գյուղերից ստացած ոչինչ չասող զանգից հետո :
Ես էլ չեմ հավատում իմ ասածին, բայց որոշ կետերի խստագույնս հետևելու եմ :
Լա՛վ, մարդկությունը ինչո՞ւ է այսքան քչացել...
Բարի լո՞ւյս ...
#ՍտիպվածԳրած»,- գրել է իմքայլական պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է
Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...
Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը
Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...
«Ինքներդ դատեք՝ ովքեր են ծեծի ենթարկվածները». Մալաքյան եղբայրների փաստաբան
Մալաքյան եղբայրների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայր...
Ալկոհոլային թունավորման 4 նոր դեպք է արձանագրվել՝ 1-ը մահվան ելքով. ԱՆ խոսնակ
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դ...