Հասարակություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչին կասկածում են չարաշահումների մեջ
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ…

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. Հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանը, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածվում է վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։

Հանձնաժողովի աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցիչը կասկածվում է գիտահետազոտական աշխատանքների համար հասկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդեռների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Ըստ տեղեկությունների, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդեռների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

«Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք բառացիորեն ձախողել է։ Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը»,-ասաց աղբյուրի զրուցակից ԵՏՀ պաշտոնյան՝ ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսևորում՝ հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։

Նմանատիպ հոդվածներ

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգված ունեցող տրանսպորտային միջոցների մասին է

Վարորդները պարտավոր կլինեն վճարել ճանապարհային վճար՝ մամուլում հայտնված լուրը կեղծ է. խոսքը միայն 12 և ավելի տոննա զանգվ...

Դիմակ կրելը որոշ դեպքերում պարտադիր չի լինի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, նախագահի, կաթողիկոսի և մի շարք այլ պաշտոնյաների համար․պարետի նոր որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը այսօր՝ օգոստոսի 28-ին, նոր որոշում է ստորագրել, որով  դիմակ կրելը այլևս պարտադիր չի լինի Հանր...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250